Search
Close this search box.

Դանակահարություն Երևանում. հիվանդանոց է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Արցախի բնակիչը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ՝ «կրծքավանդակի, որովայնի և վերին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտրոոշմամբ։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 40-ամյա Հարություն Մ.-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ Հարություն Մ.-ին դանակի մի քանի հարվածներ են հասցրել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից տարածքում։

 

Please enter a valid URL