Հինգ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Բյոուք Քյասիք գյուղի շուկայում։ Կրակողն Էլնուր Սուլեյմանովն է։ Ըստ նախնական վարկածի՝ հանցանքը նա գործել է վրեժի հողի վրա։
Հունիսի 17-ի առավոտյան Էլնուր Սուլեյմանովը շուկա էր եկել Կալաշնիկովի ինքնաձիգով և կրակ բացել։ Շուկայի առևտրականներից մեկը՝ Շարգիա Մուսաևան ու նրա երկու որդիները տեղում են մահացել։ Նրանք էլ հենց Սուլեյմանովի հիմնական նշանակետն էին․ նրանց միջև հին թշնամանք կար։ Զոհվել է ևս մեկ կին՝ Զեյնաբ Ջալիլովան։
Եվս երեք մարդ վիրավորվել է, նրանց հիվանդանոց են տեղափոխել։ Նրանցից մեկը մահացել է, երկրորդի ոտքը ստիպված են եղել կտրել։
Հանցանքը կատարելուց հետո Սուլեյմանովը ոստիկանություն է ներկայացել և հանձնել զենքը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝ դիտավորյալ սպանություն և զենքի ապօրինի պահպանում։
Հաշվի առնելով, որ գործը մեծ արձագանք է առաջացրել, դրանով զբաղվելու են գլխավոր դատախազության և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները։