ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է, թե ինչու նա չի գալիս ԱԺ քառօրյա նիստերին․
«Այ քեզ բան, չես տենո՞ւմ ինչ եմ անում։ Ես քեզի չպիտի զեկուզեմ ինչի չեմ եկել, հիվանդ եմ էղել, չեմ էկել, երբ ես ուզում գամ, կգամ»,-ասել է Միքայելյանը, հրելով լրագրողի միկրոֆոնը։
Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք նեղսրտել է, որ ՔՊ համագումարին ինքն այդպես էլ չընտրվեց վարչության անդամ։