Search
Close this search box.

Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում. մոր թաղմանը մասնակցող կալանավորը դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ և մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևաևում: Ժամը 17:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առևանգել է և դիմել փախուստի:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  բարեբախտաբար, նրան սգո սրահ ուղեկցող Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները հետապնդել են, սակայն նա դիմել է փախուստի, չի ենթարկվել նրաց «կանգնիր» օրինական պահանջին, կոտրել է սգո սրահի երկաթե դարպասները և դուրս եկել սրահի տարածքից:

Նուբարաշենի բանտի աշխատակիցները, որպես նախազգուշացում, 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո ճիվաղը կրակոցների ձայնից իրար է խառնվել և բախվել սգո սրահի հարևանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները: Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները կարողացել են պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել նրան:

Կայքի տեղեկություններով՝ փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված և վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար, իսկ այսօր դատարանը բարի կամք էր դրսևորել նրա նկատմամբ և թույլատրել էր, որպեսզի նա մասնակցի մոր թաղմանը:

Please enter a valid URL