«Այս րոպեներին հյուրանոցի մուտքը շրջափակած վրացի ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունենում։ Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները շարունակում են գտնվել հյուրանոցում»,-հայտնում է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Իվետա Տոնոյանը և Արփի Դավոյանը այս պահին Վրաստանի խորհրդարանում են:
Փոխնախագահը հայտնում է, որ Վրաստանի ԱԺ-ի պատգամավորները տապալել են ուղղափառությանը նվիրված միջոցառումը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ-ի պատգամավորները: Վրաստանի պատգամավորները դեմ են Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթին:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ, միջոցառումը այդպես էլ չի կայացել: