Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, որոշեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգել մինչև սույն թվականի հունիսի 25-ը։
«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից ըստ էության հրաժարվելուն։
Ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, դատական ստուգումն այս պահին դատարանը ավարտված է համարում և հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 25-ին»,-հայտարարեց Արմեն Դանիելյանը։
Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը միջնորդութուն էր ներկայացրել կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:
Նշենք նաև, որ տուժող կողմը ևս երեկ հայտարարել էր, որ Ռ․ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց պետք ընտրվի կալանավորումը: