Search
Close this search box.

Դանակահարելու մեջ կասկածվում է 14-ամյա պատանին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը:

2019 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 14:25-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1998 թվականին ծնված երիտասարդ՝ կրծքավանդակի, աջ աճուկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքեր ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ: 20-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ըստ «Էրեբունի» ԲԿ-ի կողմից տրված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որի վրա առկա են են եղել արնանման հեղուկի հետքեր, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2005թ.: Վերջինս հայտնաբերվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL