ՀՀ նախագահի հրամանագրով Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արամ Գրիգորյանին նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան»,-ասված է հրամանագրում:
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում ենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրմանագրով Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):