Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ զավթել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների դահլիճը և իրենց բողոքի ակցիան են իրականացնում Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ։
Հիշեցնենք որ, Թբիլիսիում այսօր մեկնարկել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքը: 23 երկրների խորհրդարանականների մասնակցությամբ վեհաժողովի գլխավոր նպատակը միջպետական և միջկրոնական հարաբերություններում բոլոր երկրների համախմբումն է հանդուրժողականության գաղափարի շուրջ…
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ով ևս մասնակցում է վեհաժողովի աշխատանքներին, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Վրաստանի խորհրդարանի պատգամավորները խափանեցին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության դեմ հանդես եկող պատգամավորները չլքեցին խորհրդարանի դահլիճը։ Վեհաժողովը այս պահի դրությամբ դադարեցրել է աշխատանքը»։