Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության «911» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարներն ավտոմեքենայի միջից, հատուկ տեխնիկայի միջոցով, դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի և 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: