Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սամվել Ալեքսանյանի տան հարևանությամբ գտնվող «Դալմայի այգիներում» դի կա։
Ոստիկանները նշված հատվածում՝ ոռոգման համար նախատեսված առվի մեջ, հայտնաբերել են կնոջ քայքայված դի։
Այս պահին դատական բժիշկը դիակի զննություն է կատարում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու համար մահացածի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: