Search
Close this search box.

Նոր Զելանդիայի կառավարությունը բնակչությունից հետ կգնի 136 մլն դոլարի զենք

Նոր Զելանդիայի իշխանությունները սկսել են իրականացնել բնակչությունից զենքը հետ գնելու սխեման Քրայսթչերչի մզկիթների վրա մահացու հարձակումներից հետո, տեղեկացնում է BBC Newsը։

Նշվում է, որ կիսաավտոմատ զենքի սեփականատերերի համար, որին վերաբերում է այս նախաձեռնությունը, նախատեսված է փոխհատուցում 136 մլն դոլարի չափով։

Այդ գումարը փոխհատուցում է զենքի արժեքի մինչեւ 95 տոկոսը։

Զենք պահելու արգելքն արժանացել է Զոր Զելանդիայի խորհրդարանի հավանությանն ապրիլին, ողբերգությունից մի քանի շաբաթ հետո։

Սխեման աշխատելու է  միայն գրանցված զենքի պարագայում, կես տարվա ընթացքում. մինչեւ դեկտեմբերի 20-ը զենք ունեցողները պետք է հանձնեն զենքը։

«Սխեմայի միակ նպատակը շրջանառությունից առավել վտանգավոր զենքի դուրսբերումն է»,- ասել է Նոր Զելանդիայի ոստիկանության նախարար Սթյուարտ Նեշը։

Նա տեղեկացրել է, որ ոստիկանության հաջորդ քայլը լինելու է հրազենային զենքի հավաքումը բնակչությունից։ Այդ գործընթացը կսկսվի հուլիսի կեսին։

Ոստիկանության հաշվարկներով՝ նոր օրենքով կարգելվի 14300 միավոր ռազմական կիսաավտոմատ զենք։

Please enter a valid URL