Search
Close this search box.

Գյուղապետն իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երասխահուն գյուղի բնակչին․ վերջինս հոսպիտալացվել է

Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Երևանում՝ ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով:

Հայտնի է դարձել, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջ. Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ այնուհետև վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ:

Նրանցից մեկը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ջ. Ասադյանի թիկունքին, իսկ մյուսն էլ շանը բաց է թողել վերջինիս վրա: Ծեծի և շան կծելու հետևանքով Ջ. Ասադյանն ստացել է մարմնական վնասվածքներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը Երասխահուն համայնքի ղեկավարն է:

Please enter a valid URL