«Ժամանակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ տարի է՝ «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործարար Լևոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր, օրերս առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տևել է չորսուկես ժամ։
Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: