Search
Close this search box.

Մայր Աթոռի պարզաբանումը` Եկեղեցիներում սգո արարողությունները դադարեցնելու առաջարկի վերաբերյալ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, անդրադառնալով Վահե Էնֆիաջյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդին ներկայացրած առաջարկին, ըստ որի՝ դադարեցնել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նման որոշում, ըստ որի եկեղեցիներում կդադարեցվեն սգո արարողությունները՝ չի կայացվել, արգելքի մասին խոսք չի եղել։ Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ, այո, այդ մտահոգությանը անդրադարձ կատարվում է, սակայն արգելելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև բոլորը գիտակցում են, որ դա մաս է կազում մեր եկեղեցական ծիսակարգի»։

Please enter a valid URL