ՀՀ նախագահի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,-ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Արտակ Զեյնալյանը: