Search
Close this search box.

«Հենրիխ Մխիթարյանը գրոշի արժեք չունի». Ադրբեջանի ՊՆ ղեկավարի զառանցանքը. Գագիկ Համբարյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռադիտակից օգտվել չիմացող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադարձել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

“Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են ֆուտբոլիստ Մխիթարյանի շուրջ: Ես,որպես ֆուտբոլով չհետաքրքրվող մարդ հետաքրքրվեցի, թե ով է այդ Մխիթարյանը,և իմացա, որ նա 90 տոկոս ժամանակը անցկացնում է պահեստայինների նստարանում: Նա խաղացող է, որը գրոշի արժեք չունի: Ու այստեղ գալ նա չէր էլ պատրաստվում և նրա թիմն այստեղ պարտվեց”,-բարբաջել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը:

Հայատյացությամբ հայտնի սույն կերպարը, որքան հասկանալի է, ահավոր նեղսրտած է մայիսի 29–ին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակչի՝”Արսենալ”-“Չելսի” խաղի շուրջ ծավալված սկանդալներից, որին չէր մասնակցել Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնեմ,որ միջազգային մամուլը և տարբեր ոլորտների բազմաթիվ գործիչներ խիստ քննադատության ենթարկեցին ապշերոնյան սուլթանի վարչակարգին՝ Ադրբեջանում հայատյացություն սերմանելու և ոչ ժողովրդավար լինելու համար:

Միլիոնավոր դոլարներ այս խաղի անցկացման մեջ ներդրած Ալիևներն, ովքեր Բաքվում կազմակերպելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը փորձում էին գովազդել սեփական ընտանիքը և Ադրբեջանը, ավելի մեծ խնդիրների մեջ ընկան և հայտնվեցին համաշխարհային ԶԼՄ-ների խիստ քննադատության կիզակետում, քանի որ “Արսենալի” կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Բաքու այցն անհնարին էր՝ Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և հակահայ քաղաքականության պատճառով:

Բաքվում չեն մոռացել Մխիթարյանի “վատություններն” Ադրբեջանին և որոշել են ՊՆ ղեկավարի մակարդակով “շնորհավորել” Հենրիխին ամուսնության կապակցությամբ, որն ավելի շատ լուսաբանվեց միջազգային սպորտային ԶԼՄ-ների կողմից, քան Բաքվում տեղի ունեցած “Արսենալ”-“Չելսի” խաղը:

Զավեշտալին այն է, որ Հասանովի զառանցաքներն արված Մխիթարյանի հասցեին մեծ ուրախությամբ տարածվում են ալիևյան ԶԼՄ-ների կողմից, որոնք հատուկ նշում են, որ “գրոշի արժեք չունեցող” Մխիթարյանի համար “Արսենալը” վճարել է 30 միլիոն ֆունտ ստերլինգ: Ազեր-կոյունլուների նախանձը հայերի նկատմամբ ավելի է սրանում:

Բաքվում հասկանում են,որ նավթախավիարային քաղաքականության և դիվանագիտության շնորհիվ կարող են շատ բան գնել,բայց սեփական տաղանդներ պատրաստել չեն կարող: Դե, Հենրիխ Մխիթարյանը դրանցից մեկն է, որը հանգիստ չի տալիս նույնիսկ պարկետային գեներալ Հասանովին:

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL