Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուսումնասիրում էի Ձեր կենսագրությունը և մի հետաքրքիր փաստ տեսա. Գորգիսյան

Այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատավորի ընտրության հարցը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետևյալ հարցն ուղղեց Վահե Գրիգորյանին․

«Ուսումնասիրում էի Ձեր կենսագրությունը և մի հետաքրքիր փաստ տեսա։ Դուք 1997 թվականից սկսել եք աշխատել Արցախի զինվորական դատախազությունում որպես հատուկ բաժնի պետի օգնական, այնուհետև քննիչ, դատախազի օգնական, բայց նույն կենսագրությունում նաև գրված է, որ 1997-99 թթ․-ին զորակոչվել եք զինվորական ծառայության։ Ուզում եմ հասկանալ՝ ինչքանո՞վ էր այս երկուսը համատեղելի, և առհասարակ, առանց կոռուպցիոն միջամտության հնարավո՞ր էր արդյոք դա»։

Please enter a valid URL