Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարաներ է հրակապակել և կից գրել.
Քիչ առաջ մի խումբ՝ նախնական տվյալներով գինովցած անձինք Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հարձակվել են կանչով ժամանած շտապօգնության մեքենայի վրա և քարերով ջարդել մեքենայի ապակիները և հայելիները։ Նախնական տվյալներով ՇՕ անձնակազմը չի տուժել։ Հատուկ շեշտեմ, որ ՇՕ-ն ժամանել է ժամանակին, նույնիսկ ավելի շուտ, քան նորմատիվը։
Խստորեն դատապարտում եմ բուժաշխատողների դեմ նման վարքագիծը և կոչ եմ անում ոստիկանությանը օրենքի ողջ՝ երկաթյա ուժով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Բուժաշխատողներին տոկունություն եմ մաղթում։
Զրո հանդուրժողականություն բռնությանը։