Այսօր՝ հունիսի 17-ին մահացել է Եգիպտոսի հեղափոխական նախագահ Մուհամեդ Մուրսին: Այս մասին հայտնում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը։
2012 թվականին Մուրսին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և համարվում է, որ նա Եգիպտոսի պատմության մեջ ժողովրդավարական կարգով ընտրված առաջին նախագահն է, նա երկիրը կառավարել է մեկ տարուց ավելի, մինչև 2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջումը: Ռեժիմի տապալումից հետո նոր ղեկավարները ձերբակալեցին վերջինիս՝ մեղադրելով պետական դավաճանության, և քաղաքական ռեպրեսիաներ հրահրող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
2016 թվականին Կահիրեի քրեական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Մուհամեդ Մուրսիին: