Search
Close this search box.

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. մարտական դիրքում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր

Շաբաթ օրը, հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։
SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից պարզել վիրավոր զինվորի առողջական վիճակի, նրա, ինչպես նաև նրա վրա կրակոց արձակողի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Please enter a valid URL