Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուրջ 10.000 զինծառայող. համաբանակային կարևորության միջոցառում Արցախում

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի, հունիսի 17-ին՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը:

Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ:

Զորախաղերին փորձարկվելու են բարձր տեխնոլոգիաներով համալրված հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Please enter a valid URL