Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա ավանակով՝ կառավարության շենքի դիմաց

Այսօր Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 20 շենքի նախկին բնակիչ Ռազմիկ Դավթյանը ավանակ էր բերել կառավարության մոտ` այդ կերպ արտահայտելով իր բողոքը:  Դավթյանը իր հետ բերել էր նաև մի պաստառ, որի վրա գրված էր` «Թան խմեք, դինջացեք»։

Քաղքացու փոխանցմամբ` Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի զարմուհու ամուսինը՝ Սամվել Սամվելյանը, մի խումբ անձանց հետ խաբեությամբ իրենից խլել են իր բնակարանը։

Ոստիկանները, սակայն, քաղաքացուն բերման են ենթարկել` կենդանիների հետ վարվեցողության կարգի խախտման պատճառաբանությամբ։

Ավելի ուշ նա ազատ է արձակվել։

Please enter a valid URL