Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել: Թշնամու սադրանքները կանխած մեր դիպուկահարների գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության էր հրավիրել բարձրաստիճան զինվորականների ու քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց դիպուկահարների գործողությունն էր:
Փաստացի, Հասանովը փորձելու է դիվերսիոն գործողություններից, սահմանը ճեղքելու փորձերից անցում կատարել դիպուկահարների կրակով իրավիճակը լարելու գործընթացին, քանի որ մյուս դեպքերը, վերջին շրջանում, բավականին անհաջող են ստացվում, նույնիսկ այդքան զորավարժություններից հետո:
Ոչինչ, հեսա մի քանի ահաբեկիչ դիպուկահար շարքից կհանենք, որ նոր խորհրդակցություն հրավիրեն, տեսնենք` այդ ժամանակ ում վրա կհենվեն»: