Search
Close this search box.

Հետապնդել են, մեկի նկատմամբ էլ կատարել են անառակաբարո գործողություններ. Երևանում ԱՄՆ 3 քաղաքացիներ դիմել են «կարմիր բերետների» օգնությանը

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 16-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1ճ-ին վաշտի ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց և իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։

«Կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանոթյուն են բերան ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խաչատրյանին։

Կայքի տեղեկություններով՝ «կարմիր բերետների» օգնությանը դիմած անձինք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։

Նրանք են՝ 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն և 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վ. Խաչատրյանը անառակաբաոր գործողություններ կատարել։

 

Please enter a valid URL