«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչությունն իր անդրանիկ նիստում՝ վարչության նախագահի թեկնածուներ է առաջադրել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սուրեն Պապիկյանին: Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն ինքնաբացարկ են հայտնել, իսկ Սուրեն Պապիկյանի թեկնածությունը հաստատվել է կուսակցության պատվիրակների կողմից:
Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր յուրաքանչյուր գործընկեր արժանի էր այս դերին: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ նման մեծաքանակ քվեներ»,-նշեց նա: