Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․ Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ։
Հիշեցնենք, որ թափառող շներն այլևս բիզնես չեն. քաղաքապետարանն ստեղծել է կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը:Փողոցում հատուկ տարբերանշանով շներ հանդիպելիս քաղաքացիները կարող են հանգիստ լինել՝ կենդանին ստերջացված է ու վարակազերծված, իսկ դա ազդում է նաև նրա վարքագծի վրա: