Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը՝ Գյումրիում տիրող բարբարոսության մասին

Դինգո թիմը տեսանյութ էր հրապարակել Գյումրու փողոցներից մեկից. «Տարբեր մարզեր արդեն սկսել են մտածել, թե ինչպես թափառող կենդանիների հարցը սկսեն լուծել առանց սպանդի, որոշ մարզերում արդեն սկսվել են ստերջացման աշխատանքները (Էջմիածին, Բյուրեղավան, Եղվարդ):
Իսկ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ դեռ բարբարոսությունն է իշխում: Ի՞նչ է սա Գյումրու քաղաքապետարան: Քաղաքի կենտրոնում, բնակելի վայրում… արնաշաղախ փողոց… ու այս ամենը երեխաների աչքի առաջ:
ԱՄՈԹ!
Ենթադրենք մի քանի ամիս էլ այս մեթոդը կիրառեցիք… բա հետո՞: Շուտով սպանդը քրեորեն պատժելի է դառնալու, բա այդ ժամանակ ի՞նչ եք անելու: Որ վայրկյանից օրենքը ընդունվեց, բոլոր կրակողների հետևից ընկնելու ենք հատիկ-հատիկ, ձեր ազատ սպանելուն հաշված ժամանակ է մնացել!

Թիմը տեղի ունեցածը որակել է՝ որպես կենդանիների սպանդի դրսևորում»ՙ-գրել է Դինգո թիմը:

Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը նույնպես իր էջում հրապարակել է տեսանյութը՝ կից գրելով. «Սա ուղղակի անընդունելի ա
էս վայրենի վարվելակերպը պետք ա խստորեն պատժվի»:

Please enter a valid URL