«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ռոբերտ Քոչարյանը, իր ելույթի ավարտին անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ասել է՝ ամաչում է, որ տարիներ առաջ նրան դատավոր է նշանակել, քանի որ նրան դատավարության ոչ մի կողմը չի վստահում: «Սա Ձեր թափի գործ չէ»,- ասել է Քոչարյանը դատավորին:
Քոչարյանական տարիներին դատավորների նշանակման գործընթացի հետ առնչված բարձրաստիճան պաշտոնյան մեզ պատմեց, որ այդ ժամանակ դատավորներ նշանակելիս յուրօրինակ «վեթինգ» էին իրականացնում իրենք՝ ԱԱԾ-ն նախապես մի թղթապանակ էր ներկայացնում ՀՀ նախագահին՝ ապագա դատավորի վերաբերյալ, և շատ թեկնածուներ չէին «հաղթահարում» այդ փուլը։
Հետագայում, երբ փորձել են նման պրակտիկա կիրառել նաև Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո, վերջինս դա ավելորդ է համարել և դադարեցրել այդ պրակտիկան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: