Ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշման՝ այսօր, կեսօրից հետո գեներալ Մանվելին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, հայտնում է Hraparak.am -ը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր բուժում ստանում եւ նրա պաշտպանների պահանջով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում՝ կոնկրետ «Նաիրի» ԲԿ-ում։