Search
Close this search box.

«Փոքր Մհեր» ռազմական վարժարանի սանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 14-ին, Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը

ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Ռ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում իրենց տանը՝ իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ նռնականման իրի պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասվածքներ է ստացել։

Երեխան սովորում է «Փոքր Մհեր» ռազմամարզական վարժարանում։

Please enter a valid URL