Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեր յախան թափ տվեք այս գործից. սրանից լավ հոտ չի գալիս. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Այն բանից հետո, երբ դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների և Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնեց նաև Մարտի 1-ի գործով տուժոողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆայանը՝ այլ հիմքերով:

Քոչարյանի պաշտպանները միացան Սաֆարյանի ինքնաբացարկի միջնորդությանը՝ սակայն ոչ դրա հիմքերին:

Մեղադրյալ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ իր համար ավելի հեշտ է միանալ Սաֆարյանի միջնորդությանը, քանի որ փաստաբանների նման ծանոթ չէ այն քրեական գործերին, որոնց վրա հղում է արել Սեդա Սաֆարյանը: Խոսքը վերաբերում է Մարտի 1-ի գործով դատավարություններին. «Բոլոր այդ դատավարությունները եղել են իմ նախագահության ժամկետի ավարտից հետո, հետևաբար ծանոթ չեմ եղել դրանց: Չեմ բացառում, որ որոշ գործերում հնարավոր է սխալներ եղել են: Սակայն չեմ մտնում բովանդակության մեջ: Իսկ այս քրեական գործն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է»:

Քոչարյանը հայտարարեց, որ ևս մեկ անգամ հորդորում ե դատավորին. «Ձեր յախան թափ տվեք այս գործից: Սրանից լավ հոտ չի գալիս: Այս գործ սարքելու, կարելու համար մարդիկ ապագայում շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ դատավոր Դանիելյանը նշանակվել է իր նախագահության օրոք, Քոչարյանը նշեց, թե իրեն վատ է զգում, որ իր նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա. «Լավ բան չէ, տարիների ընթացքում լինել համակարգում և այսպիսի համբավ ձեռք բերել: Այս գործը ոնցոր Ձեր թափի գործը չէ»:

Քոչարյանը միացավ ինքնաբացարկի միջնորդություններին:

Please enter a valid URL