Search
Close this search box.

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է երեկ զոհված զինծառայողին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր.Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Please enter a valid URL