Search
Close this search box.

Ողբերգական վրաերթ Երեւանում․ հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Երևանում այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պետրոս Կոշկարյանը իր վարած Ford Transit մասկնիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավիթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է տուժածին, որ 50-55 տարեկան կին էր, տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ տուժածը, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Please enter a valid URL