Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի զեկույցից աղաղակող խախտումների մասին տեղեկություններ բացահայտվեցին։ Պալատի ղեկավար Լևոն Յոլյանի տեղեկացմամբ՝ արձանագրվել են միլիարդավոր դրամների խախտումներ ու ռիսկեր: Օրինակ՝ նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել, իսկ ընդհանուր գումարը եղել է 33,8 միլիոն դրամ։ Այսպիսի խախտումներով 80 անձ ստացել է 448 թաղման նպաստ՝ 89 միլիոն դրամ ընդհանուր չափով։
Ընտանեկան նպաստների համակարգում պալատը արձանագրել է 10193 դեպք, երբ խեղաթյուրումների ռիսկ է եղել, որը սպառնացել է 2,3 միլիարդ դրամ պետական միջոցներին։ Նպաստ են ստացել այնպիսի ընտանիքներ, որոնք չեն բնակվել փաստացի հասցեներում կամ որոնց ընտանիքները բիզնես են անում և այլն։