Search
Close this search box.

Հայրն առևանգել է սեփական երեխային

Չելյաբինսկում քրեական գործ է հարուցվել տղամարդու կողմից իր երեխային առևանգելու փաստի առթիվ, գրում է Ria Novosti-ն:
Երեխայի մայրը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ ամուսնու 4-ամյա տղայի և իր 10 ամսական երեխայի հետ դուրս է եկել զբոսանքի, երբ տղայի կենսաբանական հայրը մոտեցել է մեքենային այն պահին, երբ ինքը երեխային նստեցնում էր մեքենայի մեջ, բալոնից գազ է փչել նրանց դեմքին և երեխայի հետ հեռացել է:

Կնոջ խոսքով` իր նախկին ամուսինը նախկինում բազմիցս սպառնացել է առևանգել երեխային:
Քննչական մարմինները դիմել են մարզի բնակիչներին և խնդրել, որ երեխայի կամ տղամարդու գտնվելու վայրի մասին տեղեկություններ իմանալուն պես հաղորդեն համապատասխան մարմիններին:

Please enter a valid URL