ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ «տոտալ հաշվեհարդար» է իրականացվում։
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է․ «Եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ի չափով են, և ասեմ այդ հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, եզրակացությամբ փաստվեց նաև ևս երեք ծանր հիվանդության մասին։ Չեմ փորձի բարձրաձայնել այդ հիվանդությունների մասին․ ծանր հիվանդություններ են, միայն փաստեմ հետևյալը, որ հիվանդությունների այդ տեսակը, որը նոր է հատնաբերվել, դրա հետևանքը լինելու է անդամահատությունը։ Այսինքն՝ արդեն հասել է այդ վիճակին անձի առողջությունը։ Կարդացել եմ բժշկի գրածը․ այդ հիվանդություններից մեկի հետևանքը լինելու է անձնի անդամների անդամահատությունը՝ ձեռք, ոտք և այլն»,- ասաց պաշտպանը: