Search
Close this search box.

Nissan-ի երիտասարդ վարորդը կրակել է իրեն նկատողություն անողների ուղղությամբ

Հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում:

Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Ժամը 13․45-ի սահմաներում ոսստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող «Բլուր» հյուրանոցային համալիրի բակում հյուրանոցի տնօրենի ու տարածքի բնակիչների միջեւ վիճաբանություն է տեղի ունենում։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ վիճաբանութունը սկսվել է, երբ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին արգելել է ավտոմեքենան հյուրանոցի բակում վարել, ինչից հետո հավաքվել են մարդիկ ու սկսել են վիճաբանել, որն այնուհետեւ վերածվել է ծեծկռտուքի եւ, ըստ նախնական տեղեկությունների, այդ ժամանակ Nissan մակնիշի 99 DD 099 համարանիշի ավտոմեքենան վարած տղան հրացանով կրակել է մյուս կողմի ուղղությամբ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները տաք հետքերով դեպքի վայրից փոքր-ինչ հեռու հայտնաբերել են կրակոց արձակած 24-ամյա Հենրիկ Աղաջանյանին, ում մոտ եղել է նաեւ զենքը:

Հ. Աղաջանյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Քննիչի որոշմամբ «Սայգա» տիպի հրացանը առգրավված է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տար

Please enter a valid URL