Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է։ Պանթեոն այցելած ՀՀԿ-ականներից գրեթե ոչ ոք չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չնայած բավականին երկար ճանապարհ լրագրողների ուղեկցությամբ քայլեց, սակայն որևէ հարցի այդպես էլ չպատասխանեց, միայն երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ մի հարցի կպատասխանե՞ք, ասաց՝ ոչ, իսկ Անդրանիկ Մարգարյանի որդին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն միայն շնորհակալություն հայտնեց լրագրողներից, որ ներկա են, հիշում են և լուսաբանում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ միակ կուսակցությունն է ՀՀԿ-ն, որը 3 ղեկավար է փոխել, բայց դրանից հետո էլ կուսակցությունը չի փակվել, չի ոչնչացվել։