Search
Close this search box.

«Սա հանցագործությունը պարտակողների խմբակ է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն հանցագործություն է այս խմբակն ինչ-որ մեկի աջակից անվանելը: Այս խմբակը բացահայտ, օրը ցերեկով, հայտարարում է, որ թույլ չի տալու մարտի 1-ի բացահայտում:

Սա հանցագործությունը պարտակողների խմբակ է: Ու եթե հերթական անգամ ոստիկանությունը թույլ է տալիս, որ նրանք փակեն դատարանի մուտքը ու չթողնեն, որ որևէ մեկն այնտեղ մտնի, նշանակում է` մենք ոստիկանությունում լուրջ, շատ լուրջ խնդիր ունենք:

Տեղից էլ տեղեկություններ ենք ստանում, որ այդ համակարգում ու անգամ դատավորների մեջ կան մարդիկ, որոնք փափագում են մարդամեկի վերադարձը… Մնացածը, եթե իշխանությանը հետաքրքրում է, կարող ենք ավելի հավաստի ու փաստարկված ասել…»:

Please enter a valid URL