Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սասնա Ծռերի կողմնակիցների միջև:
Հիշեցնենք, այսօր՝ հունիսի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: