Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում Audi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ 83-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 25-ամյա Արմինե Խաչատրյանը և 50-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
ՃՈ կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: