Search
Close this search box.

Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ

ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների և զարմիկների հետ հանգստանալիս են եղել, երբ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Խեղդվել է Տիգրան անունով 17-ամյա դպրոցականը, երբ նետվել է փրկելու ընկերոջ զարմիկին, որն սկսել է ջրահեղձ լինել: Տիգրանին հաջողվել է երեխային վտանգավոր հատվածից առաջ բերել, մինչ ափ նրան հասցրել է մյուս ընկերը՝ Ալեքսանդրը, սակայն քիչ անց Տիգրանը նույնպես սկսել է խեղդվել: Լողափին են եղել Տիգրանը, Ալեքսանդրը և Աշոտը, որոնք համադասարանցիներ են, ինչպես նաև Տիգրանի 14-ամյա զարմիկն ու ընկերներից մեկի զարմիկը: Այս մասին հայտնում է «Комсомольская правда. Самара» կայքը:

Պատանիները հեռու են լողացել, որտեղ անմիջապես քարափն է սկվում: Նրանցից երեքն սկսել են խեղդվել, երկուսին հաջողվել է փրկել, իսկ Տիգրանին՝ ոչ:

Լողափին գտնվող մարդիկ փորձել են հասնել Տիգրանին, սակայն այդ հատվածը շատ խորն է եղել, քանի որ այդ վայրում ավելի վաղ ավազ էին արդյունահանել, ինչից հետո այդտեղ թեքություն ունեցող փոս է առաջացել:
Տիգրանի դասընկերները պատմել են, որ 17-ամյա պատանին լավ լողորդ է եղել, օգոստոսին լրանալու էր նրա 18 տարին:

Please enter a valid URL