ԱՄՆ-ի բնակիչներ Մայք Հոլսթոնն ու Քոդի Անթլը վագրի և առյուծի՝ Ապոլոն անունով հիբրիդ կենդանուն զբոսանքի են տարել Հարավային Կառոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքում, հայտնում է Daily Mail լրատվականը:
Արու առյուծի և էգ վագրի հիբրիդ Ապոլոնը կշռում է մոտ 320 կգ: Այս հազվագյուտ կենդանին առաջին անգամ ի հայտ է եկել 19-րդ դարում՝ Հնդկաստանում, սակայն այն հանդիպում է միայն մարդակնց հսկողության և խնամքի ներքո, քանի որ վայրի բնության մեջ վագրերն ու առյուծներն իրարից առանձին են ապրում: Ենթադրվում է, որ այս հիբրիդի 1000-ից էլ պակաս ներկայացուցիչ կա աշխարհում:
Ապոլոնի ազգականներից մեկը՝ Հերկուլես անունով կենդանին, վագրի ու առյուծի՝ աշխարհում ամենամեծ հիբրիդն է, որը կշռում է 408 կգ և ունի 3,3 մետր հասակ: