Հմայիչ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին մոխրագույն հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակը, ինչպես նաեւ գանգուրները։ «Կարճ ժամանակով Երեւանում եմ, ու թարսի պես էստեղ օրերն ու ժամերը այնքան արագ են թռչում»,- մեկնաբանություններում գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացել էր փիրուզագույն հանդերձանքով։ Նա կրում էր պիջակ ու նույն երանգի գլխարկ։ «Համոզված եմ, որ կիրակի օրը Լիոնում դահլիճը դղրդալու է։ Չէ՞ որ ես արդեն մի քանի անգամ տեսել եմ Լիոնի հանդիսատեսի ցնծությունը ինչ աստիճանի կարող է հասնել»,- գրել էր երգչուհին։