Search
Close this search box.

Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց սպանդը շարունակվում է. բաց նամակ ՀՀ նախագահին

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը բաց նամակէ ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն Նախագահ

1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ դահլիճում պետության դեմ փաստացի կազմակերպված ահաբեկչական գործողությունների փաստի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում, ՀՀ ռազմական դատախազության կողմից ճանաչվել եմ որպես տուժող և ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորի ու ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցչի կարգավիճակով 2000-ի վերջերին հարցաքննվել եմ, ինչը չի արձանագրվել՝ դատարան չեմ հրավիրվել։ Ինչից հետո, և 2000-ի վերջերից, սկսվել են իմ և իմ հարազատների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարներ և տնտեսական տեռոր, ինչը մինչ օրս չի դադարեցվում։

Իրողությունը նաև այն է, որ հոկտեմբերի 27-ից հետո անցել է շուրջ 20 տարի, սակայն սպանդը շարունակվում է, քանի որ Հայաստանում և երկրագնդի տարբեր տեղերում սպանվում կամ էլ առեղծվածային մահով իրենց մահկանացուն են կնքում հենց 27-ի հետ կապված կարևոր վկաներ և տեղեկությունների տիրապետող անձինք, ինչը ստիպեց ինձ հանդես գալ ՀՀ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու առաջարկով։

Ճշմարտությունն այն է, որ եթե իմ ցուցմունքն արձանագրվեր, նախ ի հայտ կգային հոկտեմբերի 27-ի ծրագրավորման, կազմակերպման և ահաբեկչական գործողությունների միջոցով իրականացնելու հանցավոր կապերը «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների և մասնակիցների միջև։ Երկրորդը՝ կբացահայտվեին 1999-ի նոյեմբերի 19-ին Ստամբուլի գագաթնաժողովում կայացված որոշումներն իրականացնելու նպատակով մեր երկիրը թշնամանքի և հակասությունների, համակարգային կոռուպցիայի ու արտագաղթի կազմակերպման և այն ամենի մեջ ներքաշելու գործողությունները, ինչը պետք է սպասարկեր Հայաստանը բոլոր կողմերից շրջափակելու հայտնի ծրագրերն ավարտին հասցնելը։ Նշեմ, որ այդ կապակցությամբ հոկտեմբերի 27-ի և «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների ու մասնակիցների տեսադաշտում և հարվածի տակ ես պարտադիր պետք է հայտնվեի, քանի որ մինչ հոկտեմբերի 27-ը իմ կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել «Էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծելու» ծրագիր առաջարկը, ինչն ուղիղ հակառակ խնդիր էր լուծում՝ Հայաստանը, զարգացնելով հայ-ռուսական կապերը, հնարավորություն էր ստանում միջնորդավորված մասնակից դառնալու Կասպից ծովի բիոռեսուրսների բաժանման գործընթացներին։ Այսինքն՝ եթե դատարանում ես պնդեի իմ ցուցմունքը, ապա ակնհայտ կդառնար, որ հոկտեմբերի 27-ը ծրագրավորվել, կազմակերպվել և իրականացվել էր, որպեսզի Հայաստանը ներքաշվի հօգուտ Ադրբեջանի և թուրք-ադրբեջանական համագործակցության ռազմաքաղաքական խնդիրներ լուծելու մեջ, ինչպես նաև Հայաստանի միջոցով կազմակերպվեն ՌԴ ներքաղաքական պրոցեսների վրա հանցավոր ներգործություններ կազմակերպելու գործողություններ։ Այն իրողությունը, որ դա իսկապես այդպես է, ապացուցում են «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի կազմակերպիչների և մասնակիցների միջոցով 2000-2002 թթ. կազմակերպված հետևյալ փոխկապակցված հանցավոր գործողությունների վերաբերյալ փաստերը․

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տարածքում ահաբեկչություն իրականացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանի միջոցով ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ կազմակերպված սադրանքները և հակասությունները։
ՌԴ Նախագահ Վ․Վ․Պուտինի՝ 2000-2001 թթ. տարածաշրջանային այցի ընթացքում հակասություններ և հանցավոր գործողություններ կազմակերպելուն զուգահեռ՝ ՌԴ Նախագահի դեմ Ադրբեջանում մահափորձի կազմակերպումը։
ՀՀ-ից փողերի լվացման ճանապարհով դուրս բերված գումարները տրանսազգային էթնիկական խմբավորման անդամներին, այդ թվում՝ նաև հանցավոր, հատկացնելուն զուգահեռ՝ Վրաստանի էներգահամակարգում դիվերսիայի կազմակերպումը և այլն։
Ավելին, այն իրողությունը, որ վերոնշվածը կազմակերպվել էր կոնկրետ ռազմաքաղաքական հարցեր լուծելու նպատակով, ինչը պատահականություն չէր կարող լինել, քանի որ, բացի տարածաշրջանային երեք երկրներից, մասնակցում էր Թուրքիան, փաստերը և հիմնավորումները 2014-ին նախ ներկայացրել եմ ՀՀ Նախագահին առընթեր հանրային խորհրդի նախագահ Վ․ Մանուկյանին, 2018-2019 թթ. հրապարակել եմ 1in.am և AD.TV հեռուստակայքերի միջոցով, իսկ մինչ այդ ներկայացրել եմ ՀՀ ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարներին, ՀՀ գլխավոր դատախազին, սակայն որևէ արդյունքի չեմ հասել։ Համոզված եմ, որ իրավիճակը ներկայումս այսպիսին է, քանի որ դեռևս ավարտին չեն հասցվել հոկտեմբերի 27-ի պատվիրատուների, կազմակերպիչների և կատարողների շղթայով կազմակերպված վերը նշված գործընթացները, ինչի շնորհիվ նախ կոտրվեց մինչ 27-ը երկրի ներսում Վ․ Սարգսյանի և Կ․ Դեմիրճյանի շուրջը ձևավորված ուժի և հավատի միասնությունը։ Երկրորդը՝ շարունակությունը հանդիսանալու է անվտանգության բացառիկ գործոնը՝ պատմականորեն ձևավորված Սփյուռքը չեզոքացնելը, որպեսզի հակասություններ հրահրվեն Հայաստան-Արցախ միասնության մեջ։

Որքան էլ զարմանալի լինի, հեղափոխությունից հետո վերը նշվածը հնարավոր էր՝ կանխվեր, եթե օրինական ընթացք տրվեր իմ կողմից ՀՀ ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին ու գլխավոր դատախազությանն ուղղված դիմումների և հաղորդման մեջ նշված թեկուզ և մեկ փաստին։ Խնդիրը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Կ․ Կարապետյանի մասնակցությամբ մինչ հոկտեմբերի 27-ը ՀՀ-ից դեպի Վրաստան արտահանված էլէներգիայի իրացումից առաջացած 4.4 միլիոն ԱՄՆ դոլարը որպես պարտք ձևակերպելու, 27-ից հետո Վրաստանի Նախագահի հանձնարարությամբ և Համաշխարհային Բանկի աջակցությամբ 4.4-ի փոխարեն 6.7 միլիոն ԱՄՆ դոլար տրանսազգային էթնիկական խմբավորումներին, այդ թվում՝ հանցավոր, տրամադրելու և Վրաստանի էներգահամակարգում դիվերսիա կազմակերպելու հանցավոր շղթային, ինչի հետևանքով ձախողվեց ՀՀ կառավարության 26.09.02-ին N1515-Ա որոշումը, և հաստատվեց «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը։ Երկրորդը՝ կբացահայտվեր վերը նշված հանցավոր շղթայի արդյունքում «Սևան-Հրազդան» կասկադը փողերի լվացման ճանապարհով օտարելու, իսկ առաջացած գումարները հայկական Սփյուռքի կառույցները կազմաքանդելուն ուղղելու հանցավոր շղթան ևս, այդ թվում նաև Կ․ Կարապետյանի նախաձեռնությամբ փակ ակումբներ ձևավորելու արմատները։ Ավելացնեմ, որ փողերի լվացման, հայկական Սփյուռքի կառույցների կազմաքանդման և հատկապես ՌԴ Նախագահ Վ․Վ․Պուտինի 2000-2001 թթ. տարածաշրջանային այցի շուրջը հանցավոր գործողությունների հետքերը թաքցվել են Մ․ Սաակաշվիլու օրոք և դատարանների որոշումներով։ Այսինքն՝ որևէ կասկած չկա, որ մինչ հոկտեմբերի 27-ը ծրագրված, կազմակերպված և մի մասով իրականացված աշխարհաքաղաքական, տնտեսական և ներքաղաքական գործընթացները 27-ի պատվիրատու-կազմակերպիչ-կատարող շղթայով դեռևս չեն ավարտվել՝ իրենց բոլոր վտանգավոր հետևանքներով։

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և հետագա էլ ավելի վտանգավոր զարգացումների կանխարգելման անհրաժեշտությունը, Ձեզ՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավորի, խնդրում եմ գործնական աջակցություն ցուցաբերել, որպեսզի 4.4 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակման և յուրացման փաստով Հայաստանի Հանրապետությունը ճանաչվի որպես տուժվող, և ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվի քրեական գործ։

ՀՀ նախկին վարչապետ Կ․ Կարապետյանի մասնակցությամբ ՀՀ ից դեպի Վրաստան արտահանված էլ․էներգիայի իրացումից առաջացած 4.4 միլիոն ԱՄՆ դոլարի հափշտակում և յուրացում կազմակերպելու, կայացված քաղաքական որոշումների վրա հանցավոր ներգործություններ կազմակերպելու՝ անվտանգության բացառիկ գործոն հանդիսացող, պատմականորեն ձևավորված հայկական Սփյուռքի կառույցների կազմաքանդում իրականացնելու նպատակով։
Հարգանքով՝

ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր,

2000-2003 թթ. ՌԴ կառավարությունում

ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ

Տ․ Սահակյան

LIVE NOW

Միացնել ուղիղ հեռարձակումը

Please enter a valid URL