Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տավուշի մարզպետը, մարզպետարանի աշխատողները նորից ճոխ կերպով ինքնապարգևատրվել են պետբյուջեի միջոցներից։
Թե մարզպետարանն ինչ հաջողությունների է հասել, որ հարկ էր պարգևատրումներ կատարել, հայտնի չէ: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում շատ են սոցիալապես անապահով, բուժման կարիք ունեցող մարդիկ, որոնց, սակայն, պետական բյուջեից դրամական աջակցություն չի ցուցաբերվում։
Հեղափոխությունից հետո իշխանության եկածների ախորժակը հների ախորժակից պակաս չէ»։