«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը պարզաբանում է տարածել. «Մամուլում տարածված տեղեկությունը, որ հուլիսի 1-ից գազի սակագինը բարձրանալու է, չի համապատասխանում իրականությանը:
Այսօր լրատվականներից մեկը տեղեկություն էր տարածել, թե «Գազպրոմ» ընկերությունը 1,4%-ով բարձրացնելու է գազի սակագինը։ Կայքը հղում էր տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, որում, իրոք, գրված է գազի սակագնի 1,4%-ով թանկացման մասին, սակայն դա վերաբերում է ո՛չ թե Հայաստանին, այլ ռուսական ներքին սպառողին (https://www.interfax.ru/business/664557)։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի վերանայման հայտ չի ներկայացրել»։