Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գնահատելով ողջ տեղեկատվական հոսքը: Իր հրաժարականի դիմումը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ հակիրճ այսպես մեկնաբանեց Զեյնալյանը:
«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց, որ գնահատել է ողջ տեղեկատվական հոսքերը: Զեյնալյանը նշեց, որ խիստ շտապում է, հետո կպատասխանի այլ հարցերի:
Արտակ Զեյնալյանը նախարարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել է հունիսի 7-ին: Նա շարունակում է պաշտոնավարել՝ մինչև լիազորությունները դադարած համարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը: