ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի նպատակային օգտագործելու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.
ա. ֆիզիկա,
բ. ռադիոֆիզիկա,
գ. ռադիոտեխնիկա,
դ. քիմիա,
ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),
զ. ռոբոտատեխնիկա,
է. ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),
ը. մեքենաշինություն,
թ. սարքաշինություն,
ժ. օպտոէլեկտրոնիկա:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով:
Տեխնոլոգիական վաշտի համալրման ենթակա հաստիքների քանակը 18 է:
Մրցույթը կանցկացվի 3 փուլով.
1-ին փուլ՝ տրամաբանական թեստ, 02.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի ս.թ. հունիսի 17-ից նույն կայքում,
Թեստավորման փուլի քննության ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
1-ին փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:
2-րդ փուլ՝ մասնագիտական քննություն, 08.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի ս.թ. հունիսի 17-ից նույն կայքում,
2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:
3-րդ փուլ՝ հարցազրուց, 12.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի ս.թ. հունիսի 17-ից նույն կայքում,
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 66 81 66:
Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենը կամ, եթե առկա չէ ավարտական վկայականը՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:
Մրցույթի անցկացման կարգին կարող եք մանրամասն ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N8-Ն հրամանի (փոփոխություններ՝ 28.12.18 N 17-Ն) 7-րդ հավելվածում: